Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները սկսել են նվազել:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են 0,33%- ով՝ հասնելով բարելի համար 45,28 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,47%-ով՝ հասնելով 44,45 դոլարի՝ մեկ բերելի դիմաց։