Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին
Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարեւորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը եւ գործուն քայլերն Արցախին սատարելու ուղղությամբ: