«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Գեղանուշ Ստեփանյանը, Ռոզա Պոտոսյանը, Գայանե Պետրոսյանը
Մայիսի 12-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «Բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Ռոզա Պոտոսյանը եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժքույր Գայանե Պետրոսյանը:
Թեման` մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է. բուժքրոջ դերը եւ նշանակությունը, բուժսպասարկման ոլորտում առկա խնդիրները:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: