Մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ
Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար:
Մայիսի 7-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին: Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին:
Շտաբի պահեստներից արդեն դուրս է եկել ստացած աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 10,288 տուփ, 10,255 արկղ և 170.0 տոննա սնունդ, ավելի քան 154,247 շիշ ըմպելիք, մոտ 278,180 տուփ և 271 արկղ ծխախոտ, 6,031 անկողնային պարագաներ և այլն: