Իշխանությունն իր գործն արեց. «Հրազդան ցեմենտ»-ն ազատվեց տույժ-տուգանքներից
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Կուտակային կենսթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց 104 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Փոփոխությունը նախատեսվում է ավարտել 2017 թվականի վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ:
Ինչպես նաև՝ 86 կողմ, 8 դեմ, 9 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու և ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը: