Եթե շարունակվի պատերազմը, մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին. վարչապետը` ԼՂՀ ճանաչման մասին
«Քննարկել ենք նաեւ տնտեսական խնդիրներ եւ բոլոր հարցերի շուրջ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ: Իսկ ինչ վերաբերվում է ԼՂ-ի ճանաչման հարցին՝ ՀՀ նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, եւ եթե շարունակվի այդ ոտնձգությունները եւ պատերազմը, մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին: Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը եւ անդրադառնալով ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ փոխօգնության պայմանագրին, նշեց, որ այն նախապատրաստական փուլում է:
Հարցին՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակման վերաբերյալ ինչպիսին է կառավարության դիրքորոշումը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք որեւէ նման խնդիր չենք դրել: Մենք ուղղակի հետեւողական ենք սննդի, նման ապրանքների առկայությանը սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որոկը եւ այլն»: