Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է. Արծրուն Հովհաննիսյանը՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անբարեկիրթ մոլորություն է որակել Ադրբեջանի այն հայտարարությունը, թե հայկական կողմը սպիտակ ֆոսֆոր է կիրառել:
«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» («Վախը մեծ աչքեր ունի. տեսնում է այն, ինչը չկա»)»,- ասվում է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ տարածքների ականազերծման ադրբեջանական ազգային գործակալությունը հայտնել է, թե իբր հայկական կողմը Թերթերի ուղղությամբ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական բաղադրությամբ (սպիտակ ֆոսֆոր) արկ: