«Եվրատեսիլ» ռուսաստանյան ժյուրիի անդամին որակազրկել են
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները որակազրկել են Ռուսաստանի ժյուրիի անդամներից մեկին Հայաստանի եւ Հոլանդիայի մասնակիցների ելույթները մեկնաբանելու համար: Այս մասին, հղումով շվեդական SVT հեռուստաընկերոթյանը, հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ հեռուստաընկերության տեղեկություններով` ժյուրիի անդամին որակազրկելու նախաձեռնությունը պատկանում է ВГТРК ռուսական ընկերությանը:
Ըստ այդմ, մանրամասնվում է, որ ռուսական ժյուրիի անդամներից մեկը տեսագրել է «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչի գլխավոր փորձը եւ մեկնաբանել Հոլանդիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների ելույթները:
Ժյուրիի անդամի տեսագրությունը հեռարձակվել է սոցիալական ցանցով:
Նշված անձի ձայնը հաշվի չի առնվելու քվեարկության ժամանակ: