Գալուստ Սահակյանը նորից Գերմանիա է մեկնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկվա արտահերթ նիստի ժամանակ նույնպես դահլիճում չէր։ Մեր տեղեկություններով, բուժման նպատակով նա նորից Գերմանիա է մեկնել։ Աժ լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե Գալուստ Սահակյանը մասնավոր այցով գտնվում է արտասահմանում, բայց չմանրամասնեց, թե որ երկիր ինչ նպատակով է մեկնել։ Նա նաև հավելեց, որ այդ մասնավոր այցի համար Աժ նախագահը արձակուրդ չի ձևակերպել։ Նշենք նաև, որ առողջական խնդիրներ ունենալուց հետո սա Գալուստ Սահակյանի երկրորդ այցն է Գերմանիա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։