Ուզում էի սպանել ադրբեջանցուն՝ մրցավարը թույլ չտվեց. Ալբերտ Ղազարյանը Երևան է վերադարձել.(տեսանյութ)
Երեկ՝ մայիսի 10-ի ուշ երեկոյան Ալբերտ Ղազարյանը և Արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը վերադարձան Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորելու էին եկել մարզիկի հարազատները և երկրպագուները:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում տեղի ունեցած խառը մենամարտերի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ, հենց առաջին ռաունդում հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին:
Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը բարձրացրեց Արցախի Հանրապետության դրոշը: Նա ռինգ էր մտել զինվորի համազգեստով ու նույն այդ համազգեստով էլ՝ դրոշը ձեռքին, իր հաղթանակը նվիրեց հայ զինվորներին ու դիրքապահներին:
Տեսանյութը՝ Yerkir M e d i a-ի