Ադրբեջանը սահմանի մոտ զորավարժություններ է անցկացնում
Ադրբեջանը սահմանի մոտ ուսումնական զորավարժություններ է անցկացնում:
Այս մասին հաղորդում է այդ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Համաձայն 2016թ. մարտական պատրաստության պլանի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ առաջնագծում անցկացվել են զորավարժություններ:
Ըստ տեղեկատվության` զորավարժությունների ժամանակ տանկերից եւ հետեւակային զինտեխնիկայից փորձնական հրաձգություն է իրականացվել: