ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են հարցեր` զինադադարի խախտումների խնդրի շուրջ
Մայիսի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև համագործակցության հարցերին։