Միացյալ Նահանգները համաշխարհային հանրության հետ միասին չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը. Պետդեպ
«Միացյալ Նահանգները համաշխարհային հանրության հետ միասին չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշովի միայն հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում, հետևաբար, հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով մենք շարունակում ենք կոչ անել կողմերին բարի կամք դրսևորել և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները` անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու հնարավորությանը: