Պարտադիր կուտակային համակարգի նկատմամբ՝ զրո վստահություն. Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, նշեց, որ կուտակային բաղադրիչին միանալու հարցում խտրական մոտեցում կա:
Պատգամավորը նաև հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ պետք է մասնավորը ստանա արտոնություն և համակարգին միանա ցանկության դեպքում, իսկ պետական համակարգի աշխատողը, որտեղ բոլորը դժգոհ են համակարգից՝ միանան այդ համակարգին:
Ն. Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց, թե ՀՀ քանի քաղաքացի է կամավոր միացել պարտադիր կուտակային համակարգին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այս տարվա մարտ ամսվա դրությամբ 235 անձ կամավոր, սեփական դիմումի համաձայն միացել կուտակային կենսաթոշակային համակարգին, որին Ն. Զոհրաբյանն արձագանքեց, որ նման թիվը խոսում է համակարգի նկատմամբ զրո վստահության մասին: