Համանախագահների հանդիպում առայժմ նախատեսված չէ. Ջեմս Ուորլիք
Առայժմ Բրյուսելում ծրագրված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Իհարկե, ես, իմ ֆրանսիացի և ռուս գործընկերները զսպվածության կոչ ենք անում կողմերին: Մենք պարբերաբար շփման մեջ ենք նախարարների հետ՝ նպատակ ունենալով ընդգծել բանակցությունների կարևորությունը բազմակողմ խաղաղության համաձայնագրին հասնելու համար»,- ասել է Ուորլիքը: