Կոնկրետ ձայնագրություն է եղել, որն անթույլատրելի է. Վահրամ Բաղդասարյանը
«Ես չեմ ուզում այդտեղ տարանջատում դնել, որովհետեւ հանդիպմանը ներկա են եղել ե՛ւ ՀՀԿ պատգամավորներ, եղել են խմբակցության պատգամավորներ, հանձնաժողովի նախագահներ եւ Պաշտպանության հանձնաժողովի անդամներ: Այնքան նեղ է եղել շրջանակը, որ շատ եմ ցավում, որ այնտեղի տեղեկությունները դուրս են բերվել: Կոնկրետ ձայնագրություն է եղել, որն անթույլատրելի է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ովքե՞ր են եղել այն պատգամավորները, որ փակ նիստի հանդիպման մանրամասները հայտնել են մամուլին:
Հիշեցնենք, որ երեկ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել էր, որ ճանապարհ չունի անցնելու այն պատգամավորների հետ, որոնք Ազգային ժողովում նախորդ փակ հանդիպումը դարձրել էին չակերտավոր` «փակ»` տեղեկատվական արտահոսք կազմակերպելով: