Դավութօղլուն ամբողջ գիշեր չի քնել և արտասվել է
Քրդերի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հրամանը տալուց հետո, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ամբողջ գիշեր արտասվել է. թուրքական Karar.com կայքի լրագրողի հետ զրույցում պատմել է նրա կինը՝ Սարե Դավութօղլուն։
«Պարոն Ահմեդն այդ որոշումն ընդունելուց հետո ամբողջ գիշեր չկարողացավ քնել։ Նա ասում էր, թե ի՞նչ է լինելու այնտեղի երեխաների վիճակը և արտասվում էր»,- պատմել է Դավութօղլուի կինը։