Քաղցրաշենցիներին վճարել են հասանելիքի 25 տոկոսը
Քաղցրաշենցիներին խաղողի դիմաց վճարել են 150 հազարական դրամներ: Այս մասին newspress.am-ին ասաց քաղցրաշենցի խաղողագործ Արամը:
Խաղողագործները նշում են, որ վարչապետին պատկանող Յունիբանկը խաղողագործներին 50 մլն դրամ է տվել:
«Հույս չունենք, որ էլ փող կտան, էս տվեցին, որ ձեններս կտրենք: Էս տարի էլ խաղող կստանան՝ կտեսնեն»,- ասաց նա, հավելելով, որ որոշել է խաղող չմշակել, միևնույն է մշակելուց օգուտ չկա:
«Այս տարվա իրավիճակը մարդկանց ստիպում է մտածել ապրուստի այլ ուղիների մասին: Գնալու եմ խոպան, տունս ո՞նց պահեմ»,-ասաց Արամը:
Նա նաև նշեց, որ ժողովրդին 200 մլն դրամ են պարտք, բայց միայն 50 մլն դրամ են բանկից վերցրել, կարծիք հայտնեց, որ դա էլ արել են, քանի որ վարչապետն է ստիպել:
Նշենք, որ 2015թ-ի հոկտեմբերից Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից համայնքերի բնակիչները խաղող էին հանձնել Քաղցրաշենի գինու գործարան, նվազագույնը 40 դրամով, սակայն մինչև վերջերս չէին կարողնաում ստանալ իրենց գումարները: Այս ընթացքում մի քանի անգամ քաղցրաշենիցները բողոքի ակցիներ են կազմակերպել թե կառավարության մոտ, թե փակել են Արարատի մարզի միջպետական ճանապարհը:
Գործարանը պատկանում է Կարո Կարապետյանին կամ Յուվեցի Կարոյին, թեև վերջինս մշտապես նշում է, որ գործարանը վարձակալությամբ տվել է ինչ-որ Ավետիքի: