Ստեփան Դեմիրճյանը դեռ չի հաղթահարել վիրավորվածությունը Տեր-Պետրոսյանից. «Հրապարակ»
«Երեկ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմն այցելել է Հաղթանակի զբոսայգի։ Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցել է նաեւ Ստեփան Դեմիրճյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա դեռ չի հաղթահարել վիրավորվածությունը ՀԱԿ առաջնորդից՝ Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման հետ կապված։
Դեմիրճյանը, որն այս տարիներին բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը ՀԱԿ գաղափարներին եւ անձամբ Տեր-Պետրոսյանին, այդ հանդիպման մասին տեղեկացել է բավականին ուշ՝ հանդիպումից հետո։ Ինքը՝ ՀԺԿ նախագահը, այս տարիներին բազմիցս խուսափել է նման հանդիպումներից եւ դեմ է իշխանությունների հետ շփումներին։
Թե ինչով է Լեւոն Տեր-Պետրոսյանը շահել նրա սիրտը, հայտնի չէ, բայց երեկ Հաղթանակի այգում նրանք ջերմորեն շփվում էին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում