Իրանը գերճշգրիտ բալիստիկ հրթիռներ է փորձարկել
Իրանը հաջողությամբ փորձարկել է գերճշգրիտ միջին հեռավորության հրթիռներ: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
«Մենք փորձարկել ենք 2 հազար կմ հեռավորության հրթիռներ: Նախատեսված կետից շեղումները կազմել է 8 մետր: Փորձարկումը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ»,- ասել է Իրանի զինված ուժերի բրիգադի գեներալ Ալի Աբդոլահին:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Այաթոլլա Ալի Համենեին մարտին հայտարարել է այն մասին, որ հրթիռային տեխնոլոգիաների զարգացումը կարևոր նշանակություն ունի երկրի ապագայի և Իրանի թշնամիների կողմի հակազդման համար: