Դրանք լուրջ հարցեր են և էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծվեն. Էդվարդ Նալբանդյան
«Կառավարության կողմից արձագանքման ձևակերպման մեջ ասված էր, որ դա կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային հարթակում զարգացումներից: Պետք է նկատի ունենալ, որ դրանք բավական լուրջ հարցեր են և ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել: Վախի հարց չկա, մենք ինչ-որ բանից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ երեկ ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ: