ՀՀ-ն դիվանագիտական նուրբ աշխատանք է տանում. Սեյրան Օհանյան
«Մենք հետեւում ենք ամեն ինչին: Եւ պաշտպանության բանակը, եւ Հայաստանի զինված ուժերը համապատասխան պլանավորում են իրականացնում եւ պլանավորման փոփոխություններ, որոնք ուղղված են մեր պաշտպանությանը»,- այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, ՀՀ-ն այսօր դիվանագիտական դիվանագիտական շատ նուրբ աշխատանք է տանում և ճիշտ ճանապարհին է: