Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով մի կին և երկու երեխա է զոհվել
Հալեպի տարբեր հատվածներ նախօրեին կրկին դարձել են հրթիռակոծության թիրախ: Այս մասին գրում է «Արևելք»-ը: Հրթիռակոծվել են Հալեպի Ազիզիյե և հայկական Նոր գյուղ թաղամասերը:
Նոր գյուղում զոհվել է մի կին և երկու երեխա: Հրթիռակոծված շրջաններում կան ավերածություններ: