Հայ մարտիկը մեկ րոպեի ընթացքում տապալեց ադրբեջանցուն և հաղթանակը նվիրեց հայ զինվորներին (տեսանյութ)
Մոսկվայի «Լուժնիկի» մարզապալատում տեղի ունեցած խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ, հենց առաջին ռաունդում հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին:
Հայ մարզիկը մրցակցին հաղթեց խեղդող հնարքով ու դարձավ OFC-8 մրցաշարի հաղթող:
Մրցակցին ծնկի բերելու համար Ալբերտից 1 րոպե ժամանակ պահանջվեց: Հաղթանակից հետո բարձրացրեց Արցախի դրոշը, ապա ծածանվեց եռագույնը և Ալբերտը ռինգ մտավ Հայ Զինվորի համազգեստով:
Հաղթանակից հետո Ալբերտ Ազարյանը Արցախի Հանրապետության դրոշը ձեռքին նվաճումը նվիրել է հայ զինվորներին ու դիրքապահներին, ովքեր այս պահին պաշտպանում են սահմանը: