«Պատվերակատար լրատվամիջոց, խոսքը խեղաթյուրելու համար, պատասխան ես տալու». Կ. Գրիգորյան
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում դժգոհություն է հայտնել որոշ լրատվական կայքերից, որոնք իր իսկ խոսքով` խեղաթյուրում են ուղիղ խոսքը: Նա մասնավորապես անդրադարձել է news.am լրատվական կայքում տեղ գտած հրապարակմանը և գրառել.
«Խոսքի ազատությունը մանրադրամի փոխարինող և պատվերակատար «լրատվամիջոց»։ Ցավում եմ, բայց պիտի հաշտվես, որ օրենքով սահմանված կարգով, պիտի պատասխան տաս։ Խեղաթյուրելու, լրագրողի էթիկան ոտնահարելու և վերջապես, թշնամանք տարածելու համար։ Չասեմ մարդկանց անձնական վիրավորանք հասցնելու համար ( ֆեյքերով)։ Մեր գործը արդար է, հաղթելու ենք, թե արտաքին թշնամուն, թե, լավ հիշիր»,- գրել է Կարեն Գրիգորյանը։

Իր խոսքը խեղաթյուրելու համար` Կարեն Գրիգորյանը պատրաստվում է դատի տալ լրատվամիջոցին: