Կաթնամթերքն էժանացել է
2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 5.6%, իսկ 2016թ. մարտի համեմատ՝ 1.0% գնանկում: Այս մասին հաղորդում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2016թ. ապրիլին մարտի համեմատ կաթնամթերքի գները նվազել են 3.3-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում կաթնամթերքի գները նվազել են 1.2%-ով: Ձկնամթերքի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.4%, իսկ 2016թ. մարտի համեմատ՝ 0.5% գնանկում: