Պարենային ապրանքները նվազել են 0.5%-ով. ԱՎԾ
2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, կաթնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձկնամթերքի 4.3-0.5% գնանկումը:
Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 4.3-0.1% գնանկում, 4-ում` 0.1-4.7% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1.0% գնաճ, իսկ 2016թ. մարտի համեմատ` 4.3% գնանկում