Հայաստանը օլիմպիական խաղերում կարող է ունենալ 30 մասնակից
ՀԱՕԿ-ի նախնական հաշվարկով Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում կարող է ունենալ շուրջ 30 մասնակից: Վարկանիշ նվաճելու լավ հնարավորություն ունեն նաեւ մեր թեթեւ աթլետները, որոնց նախնական արդյունքները 2-3 ուղեգրերի հույս են ներշնչում: Մեր մարզիկները պայքարելու են ցատկային եւ վազքային մրցաձեւերում: Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու ցանկություն է հայտնել ուկրաինացի կարճ տարածությունների վազորդուհի Վիկտորիա Նիկոլենկոն:
Նա օլիմպիական ուղեգիր նվաճելու իրական հավակնորդ է: