ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային կատարել իր ստանձնած պարտավորությունները
ԱՄՆ-ն Թուրքիայի կառավարությանը կոչ են անում կատարել քաղաքացիական իրավունքների ու ազատությունների ոլորտում իրենց ստնաձնած պատավորությունները:
«Միացյալ նահանգները մտահոգված է Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայում նրա բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի գործով դատավճռի կապակցությամբ: ԱՄՆ-ն պաշտպանում է տեսակետների արտահայտման ազատությունը ու կոչ անում Թուրքիայի իշխանություններին պաշտպանել անկախ ու ազատ լրատվամիջոցներին, որոնք ժողովրդավարական ու բաց հասարակության կարեւոր բաղադրիչն են»,- նշել է ամերիկյան դիվանագետը:
Նա կոչ է արել Թուրքիային պահպանել իր պարտավորությունները, որոնք բխում են նրա սեփական սահմանադրությունից ու ԵԱՀԿ պայմանավորվածություններից ու վերաբերում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին ՝ այդ թվում արդարացի դատավարությանը, անկախ դատարանին ու տեսակետների ատահայտման ազատությանը»,- հայտնել է Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մինչ այդ ստամբուլյան դատարանը պետական գաղտնիքը հրապարակելու համար Hürriyet-ի լրագրողներին դատապարտել է բանտարկության: Թերթի գլխավոր խմբագիրը ազատազրկվել է 5 տարով ու 10 ամսով, իսկ նրա գործընկերը՝ 5 տարով: Նրանց գործով վերջնական որոշումը կընդունի Գերագույն դատարանը: