Նյու Յորքում աճուրդի է հանվել ծնկաչոք աղոթող Հիտլերի քանդակը
Մաուրիցիո Կատելանի սկանդալային հայտնի «Նա» քանդակը Նյու Յորքում Christie’s աճուրդի տանը վաճառքի է հանվել:
BBC-ի փոխանցմամբ` ծնկաչոք աղոթող Հիտլերի քանդակը, որի բարձրությունը 101 սանտիմետր է, նախատեսվում է վաճառել 10-15 միլիոն դոլարով: Աճուրդը կայանալու է մայիսի 8-ին:
Քանդակի հեղինակը հայտնել է, որի մի քանի անգամ ցանկացել է ոչնչացնել իր իսկ ստեղծագործությունը, քանի որ քանդակը «չարի մարմնավորում» է:
Նշվում է, որ բացի Հիտլերի քանդակից, Christie’s աճուրդի տունն առաջարկելու է 20-րդ դարի արվեստի այլ նմուշներ եւս, օրինակ` Ֆրիդա Կալոյի «Մերկ երկուսն անտառում» նկարը (սկզբնական արժեքը 12 մլն դոլար), Ռոտկոյի «Համար 17» կտավը (30-40 միլիոն եվրո ակնկալելիք գնով) եւ այլն: