Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ. «Ժամանակ»
«OSTKRAFT վերլուծական կենտրոնի տվյալներով՝ քառօրյա պատերազմում Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ, ինչն էլ հարկադրել է Ադրբեջանի ղեկավարությանը կանգնեցնել ագրեսիան և վերադառնալ բանակցությունների սեղան։
«Հաշվի առնելով այդ տվյալները՝ խորապես չհիմնավորված է ՌԴ-ում Ադբեջանի դեսպանի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ խնդիիը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի», -նշել է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա ՀՀ կողմից ԼՂ-ի հնարավոր ճանաչումն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։