ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի այդ տարածաշրջանի բնակիչների իրավաբանորեն պարտադիր կամարտահայտությամբ. ՌԴ ԱԳՆ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում, որոնք առկա են 2009-2013թթ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարություններում , նշվում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի այդ տարածաշրջանի բնակիչների իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա»,- Trend գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: