Բոլոր ուղղություններով պետք է պատրաստ լինենք հակառակորդի ցանկացած ոտնձգության. Կորյուն Նահապետյան
«Ե՛վ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, եւ՛ Զինված ուժերի գլխավոր շտաբը տիրապետում են ամբողջապես իրավիճակին: Մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել, եւ այդ առումով ուզում եմ վստահեցնել նաեւ հանրությանը, որ մեր Զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է եւ բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ նաեւ ձեր նշած ուղղությամբ, այդ կապակցությամբ ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետեւ իրապես մենք վերահսկում ենք կոնկրետ համապատասխան տարածքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նահապետյանը, սակայն, վստահեցրեց՝ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է:
«Բոլոր ուղղություններով պետք է պատրաստ լինենք հակառակորդի ցանկացած ոտնձգության: Բնականաբար, իրականացվում է ռազմական պլանավորում, մեր հետախուզությունը իրականացնում է համապատասխան աշխատանք եւ բոլոր տվյալները հավաքագրվում, վերլուծվում են, ապա կայացվում են որոշումներ»,- հավելեց նա: