Ռուսաստանում երկու անձի մոտ Զիկա վիրուս է հայտնաբերվել
Ռուսաստանում երկու անձի մոտ Զիկա տենդի վիրուս է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն՝ վկայակոչելով Ռոսպետնադզոր-ի գլխավոր համաճարակաբան Աննա Պոպովան:
«Այսօր կասկածի ներքո են ևս երկու հիվանդ, որոնց մոտ տենդի նշաններ են նկատվել, սակայն վերջնական ախտորոշում դեռևս չկա»,- ասել է Պոպովան:
Ավելի վաղ հաղորդվում էր Ռուսաստանում Զիկա տենդով երկու վարկման դեպքի մասին: Երկուսն էլ ի հայտ էին եկել զբոսաշրջիկների մոտ, ովքեր ՌԴ-ին այցելել Դոմինիկյան հանրապետությունից: