Աստծո կամոք հաղթանակս նվիրելու եմ հայ զինվորին. բռնցքամարտիկ
Տիգրան Բարեղամյանը ծնվել ու մեծացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում: Դեռ հինգ տարեկանից զբաղվել է սպորտով, 2013 թվ. տեղափոխվել է Գերմանիա պրոֆեսիոնալ ռինգում կարիերա ձեռք բերելու համար: Այս տարիների ընթացքում նա արձանագրել է տարբեր հաղթանակներ միաջազգային մրցույթներում, բայց նրա համար մայիսի 14-ին նախատեսված մենամարտը կարևոր ու պատասխանատու է:
Newspress.am-ի հետ զրույցում բռնցքամարտիկը նշեց, որ մենամարտելու է ազգությամբ թուրք Ալի Կլայի հետ, ով անցկացրել է չորս մենամարտ և չի գրանցել ոչ մի պարտություն: Գերմանիայում ապրող մեր հայրենակիցը ամեն ինչ անելու է այդ մենամարտում հաղթանակ ապահովելու համար, քանի որ թուրքի հետ հաղթանակը պետք է լինի սահմանից մինչև ռինգ, «Աստծո հաջողությամբ հաղթելու եմ և հաղթանակս նվիրելու եմ սահմանը պահող հայ զինվորին»: