ԼՂ-ի վերջնական կարգավիճակը լուծվելու է միայն հարցի համապարփակ կարգավորմամբ
«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծվելու է միայն հարցի համապարփակ կարգավորման համատեքստում: Ուստի՝ մենք կոչ ենք անում կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ` լի հույսով առ այն, որ հարցի կարգավորման տարբերակ կգտնվի»,- այս մասին ասել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն «չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում ընդունվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: