Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տալիս այլ երկրից զենք գնել. «Հայկական ժամանակ»
«Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաեւ Չինաստանից կամ Իսրայելից, որոնք պատրաստ են տարբեր տեսակի զինտեխնիկա վաճառել մեր երկրին։ ՀՀ իշխանությանն ինչո՞ւ է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին ԱԺ-ում պաշտպանության նախարարի եւ մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց է տրվել Սեյրան Օհանյանին։
Այս հարցը հնչել է ՌԴ-ից 200 մլն դոլար վարկի դիմաց խոստացած զինտեխնիկայի մատակարարման ուշացման խնդիրը քննարկելու ժամանակ։ Օհանյանը, մեր տեղեկություններով, անուղղակիորեն հասկացնել է տվել, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տալիս այլ երկրից զենք գնել։ Նա նաեւ ավելացրել է, որ ՀՀ-ն մինչեւ հիմա զենք գնել է ՌԴ-ից եւ մտադիր է առայժմ այդպես շարունակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում