Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Սոչիում 2,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել, հաղորդում է Ինտերֆաքսը` վկայակոչելով Ռուսաաստանի Կրասնոդարի մարզի ԱԻՆ ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մոսկվայի ժամանակով 14:20 րոպեին: Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Զոհեր և ավերածություններ չկան: