Ռոբերտ Քոչարյանը ամենօրյա կապի մեջ է Բակո Սահակյանի հետ
«Ցանկացած հանդիպում ողջունելի է, եթե դրա նպատակը Հայաստանի և Արցախի հանրապետությունների շահերի առաջ մղումն է` կապված ներկա քաղաքական իրավիճակի հետ»:
Newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը:
Թե ինչո՞ւ այդ «ողջունելի քայլ»-ին չմիացավ ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ասել է, թե չհանդիպեց Բակո Սահակյանին, Իսագուլյանը նշեց, թե լավատեղյակ է, որ Ռոբերտ Քոչարյանը ամենօրյա կապի մեջ է Բակո Սահակյանի հետ:
«Նա ամենօրյա կապի մեջ է և անհրաժեշտության դեպքում անպայման իր գործնական մասնակցությունը կունենա ցանկացած խնդրի քննարկմանը և դրանց լուծմանը»,-ասաց Իսագուլյանը՝ հավելելով, որ անհրաժեշտությունը միայն այն չէ, որ անմիջական հանդիպում է ապահովում, շատ կարևոր է նաև հեռախոսակապը:
Նա չգիտի, թե արդյո՞ք հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բայց վստահ է, որ դարձյալ անհրաժեշտության դեպքում՝ այդ հանդիպումը կկայա: