Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանը և դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման խնդիրներին:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը:
Դեսպան Միլսը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր:
Արման Թաթոյանը, իր հերթին արժևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևորությունը, հաստատել է ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև փորձագետների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: