Ադրբեջանից բռնագաղթած և հանրակացարաններում ապրող անձանց բնակարանները կսեփականաշնորհվեն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը մայիսի 5-ի նիստի որոշմամբ հաստատել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» նախագիծը:
Երևան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանների բնակիչները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով: