Ադրբեջանական ագրեսիայի նպատակն է նաև հարված հասցնել ՀՀ տնտեսական ակտիվությանը. (տեսանյութ)
Տնտեսվարողները չեն ենթարկվել ամենատարբեր ասեկոսեների և կատարել են իրենց պարտավորությունները:
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Երկրորդ՝ հարկային մարմինն այդ առումով արդյունավետ է աշխատել: Եվ վերջապես երրորդ՝ չմոռանանք, որ ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է: Այսինքն՝ մի քանի գործոնների զուգակցմամբ, այո՛, ունենք այսպիսի արդյունք, և դա պետք է դրական դիտարկել»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլին Հայաստանում հարկահավաքության ցուցանիշների վերաբերյալ հայտարարությանը Արծվիկ Մինասյանն ասաց.«Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր ի վերջո նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է»:
Մանրամասները` տեսանյութում