«Հրազդան ցեմենտի» օրինագիծը կրկին ուղարկվեց Ազգային ժողով
Կառավարության մայիսի 5-ի որոշմամբ «Հրազդան ցեմենտին» արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը նորից կներկայացվի խորհրդարան։
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հաղորդմամբ՝ օրինագիծը ներկայացվել է առանց փոփոխությունների:
Նշենք, որ Ազգային ժողովը ապրիլի 26-ին չհաստատեց «Հրազդան ցեմենտի» պարտքերը ներելու մասին օրինագիծը։ Օրինագիծը նախատեսում էր ներել գործարանի նախատեսվում էր ներել 935 մլն դրամ հարկային պարտավորույթունների 510.1 մլն դրամ տույժերը։