Կառավարությունն ընդունեց Արցախի անկախության ճանաչման օրինագիծը
Կառավարությունը ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու օրինագիծը: Քիչ առաջ կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց Արցախի անկախությունը ճանաչելու մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը: Այն ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այն պետք է ընդունվի:
Առաջիկայում ԱԺ քննարկմանը կհանձնվի Արցախի ճանաչման օրինագիծը: