Ղարաբաղում պետք է կանխել հրադադարի ցանկացած խախտում. Սերգեյ Լավրով
Մոսկվան գլխավորը համարում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ցանկացած խախտման կանխելը՝ դրա համար գործնական մեխանիզմներ պետք է մշակել, РИА Новости-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները արտահայտվել են միջադեպերը քննարկելու այդպիսի մեխանիզմ ստեղծելու, վստահությունը ամրապնդելու օգտին: Դրանով հանձնարարել են զբաղվել ԵԱՀԿ-ին: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, մի քանի լուծումներով տարբերակներ են մշակել: Սակայն, ցավոք, 2012 թվականին այդ փուլում գործն առաջ չգնաց: Բայց հիմա մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերը վերադառնան դրան: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությունը ցանկանում է ակտիվություն ցուցաբերել եւ մենք ողջունում ենք այդ ցանկությունը»: