Էրդողանը որոշել է ազատվել Դավութօղլուից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջեւ կայացած հանդիպման ժամանակ նախագահը որոշում է կայացրել վարչապետի եւ կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնել Դավութօղլուին։
Թուրքական Cumhuriyet թերթի հաղորդմամբ` վերջին շրջանում Դավութօղլու-Էրդողան հակասությունները մայիսի 4-ին երկկողմ հանդիպման ընթացքում չեն հաղթահարվել, եւ Էրդողանը որոշել է վերջնականապես ազատվել Դավութօղլուից։
Նախատեսվում է, որ առաջիկա ժամերին Դավութօղլուն հանդես կգա հայտարարությամբ, իսկ 20 օրվա ընթացքում տեղի է ունենալու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ կոնգրեսը, որի ընթացքում կուսակցության նոր նախագահ է ընտրվելու։