Ժամկետային զինծառայողները մահացել են փլուզման հետևանքով
03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը` տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Newspress.am-ի տեղեկություններով, ժամկետային զինծառայողները քնած են եղել, շինարարական պատը փլուզվել է: