Ասադը Ռուսաստանի դաշնակիցը չէ. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ասադը մեր դաշնակիցը չէ»,- շեշտել է Լավրովը և հավելել, որ ՌԴ-ն աջակցում է Ասադին ահաբեկչության դեմ պայքարում և սիրիական պետության պահպանման գործում, միաժամանակ ընդգծել է, որ Ասադը ՌԴ-ի դաշնակիցը չէ այն իմաստով, ինչպես Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ-ի դաշնակիցը: