Ադրբեջանը տարածքային զիջումների չի գնալու. Էլդար Մամեդյարով
Ադրբեջանը շահագրգռված է բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, Ինտերֆաքսի փոխանցմամբ` Չեխիայում Վիշեգրադյան քառյակի և «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ադրբեջանը շահագրգռված է բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Խաղաղության և կայունության ճանապարհային քարտեզը հայտնի է և հիմնված է միջազգային իրավունքի վրա: Ադրբեջանը տարածքային զիջումների չի գնալու»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը: