11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Մասիսում թեկնածու են փնտրում ոչ թե յուրայինների շրջանում, այլ դավանափnխ եղած նախկինների շրջանակում. «Հրապարակ»Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են.«Հրապարակ»Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել Արմեն Գրիգորյանի համար. «Ժողովուրդ» Սոթքի ոսկու հանքավայրի ադրբեջանական հատվածում հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և ԽարկովինԳեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ» Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»Ո՞վ է թունավորել մարդկանց «Մարիոթ»-ում․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ» Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՌուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունըԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համարՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ ԴանիելյանՈսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըԱնօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԵրևանի ավագանին որոշել է լուծարել «Երևանտրանս»-ըԻրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ ՓեզեշքիանՌուբիո․ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևումՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ ՊատարագովԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՌուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներինՍա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում․ ԲադալյանՈւզբեկստանի և ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը հասել է $12,8 մլրդ-իԴավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՀայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էԻրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին
Հասարակություն

Պա՛պ, ե՛ս եմ, չեմ զոհվել

Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին: Խմբագրության օպերատոր Կարինեի թխած տորթը դնում եմ սեղանին ու բարեխղճորեն բացատրում:

-Կարինեն ասաց` հատուկ Դավիթի, Արմանի, Էրիկի ու Նարեկի համար:

-Խաչիկին չենք տալո՞ւ,- Արմանը դեմքին զարմանք է նկարել:

-Համալրում ունենք,- գլխով ցույց է տալիս Նարեկը:

Ո՞նց չէի նկատել` թիվ 5 հիվանդասենյակի 5-րդ հիվանդին:

Արագ-արագ մոտենում եմ մահճակալին: Սիրուն, թխահեր տղա է, խաղաղ դեմքով ու ժպտուն, թևը վիրավոր է, ոտքերը վերմակի տակ են:

-Միայն թև՞դ է,- հարցնում եմ վախով, գլխով է անում:

-Ապրես` ասում եմ խանդավառված: Ես նստում եմ մահճակալի մոտ դրված աթոռին: Եվ մենք սկսում ենք զրուցել:

-7-8 ժամ գումարտակի վրա կրակում էին, անընդհատ կրակում էին, ու չէինք կարողանում թաքստոց մտնել:

-Հոգեբանորեն պատրա՞ստ էիք նման իրավիճակի,- հարցնում եմ Խաչիկին,- ի՞նչ էիք զգում, ի՞նչ էիք մտածում… վախենո՞ւմ էիք:

-Երբ հրամանատարն ասաց, որ դիրք ենք կորցրել, այ, էդ ժամանակ զգացինք:

-Ի՞նչ:

-Կատաղություն, ցավ, ամոթ… Իրար ասում էինք` պիտի դիրքերը ետ վերցնենք: Արագ զենք ստացանք ու դուրս եկանք մարտի: Հետո… ինչպես պատերազմական ֆիլմերում: Առաջին հարվածից հետո ցավ չզգացի, բայց երկրորդ ալիքն ինձ առավ ու շպրտեց: Ձեռքս անշարժ կախվել էր: Զինվորական վերնազգեստս հանեցի, ամուր կապեցի, որ չարնահոսեմ: Հետո պատսպարվեցի տներից մեկում: Մտածում էի` գոնե ամուսնացած լինեի…

Չի ժպտում, լուրջ-լուրջ նայում է:

-18 տարեկանո՞ւմ,- հարցնում եմ զարմացած:

-Հայ տղան պիտի շուտ ամուսնանա, գոնե իրենից հետո երկու տղա թողնի, նոր զոհվի:

-Հայ տղան պիտի չզոհվի առհասարակ,- իբր բան եմ ասում:

-Չզոհվելու հրաման չէր եղել,- կատակում է:

-…Ես չզոհվեցի: Հորս ասել էին, որ զոհվել եմ: Լուրը տարածվել էր: Հարազատ, բարեկամ հավաքվել էին: Ու մեկ էլ` հեռախոսազանգ: Զոհվածն է,- Խաչիկը ծիծաղում է, իսկ ես հազիվ եմ զսպում արցունքներս` ոնց կարելի է, որ այս տղան զոհված լիներ, այս հրաշալի տղան, այսքան ջահել, սիրուն, կյանքով լի…

-Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, երբ հայրս լսում է իմ ձայնը, երբ ասում եմ` պա՛պ, ես եմ, չեմ զոհվել:

-Պատկերացնում եմ: Երևի հորդ կյանքի ամենաերջանիկ պահն էր:

-Խաբեցի, ասացի` շատ լավ եմ, վիրավոր չեմ: Բայց հետո, երբ հոսպիտալում էի, իմացան ճշմարտությունը:

-Հեռախոսահամարս վերցրեք,- հրաժեշտ տալիս ասում է Խաչիկը,- ես հռչակավոր ատամնաբույժ եմ դառնալու, հեռախոսահամարս պետք կգա…

Եվ ժպտում է մտերմիկ, չարաճճի:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում